Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան
ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԿԱՄՈՒՐՋԸ

ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԿԱՄՈՒՐՋԸ

  • 311

Կամրջելով Երևանի անցյալն ու ներկան․ Զբոսաշրջային նոր հասցե մայրաքաղաքում

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում  գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանն ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներից հետո բացվել է՝ ամփոփելով  նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ԵՄ համագործակցության շրջանակում։


Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ Կառավարությունը էապես մեծ ծավալով է իրականացնում հուշարձանների վերականգնման, ամրակայման աշխատանքները՝ բազմապատկելով պետական բյուջեի հատկացումները:Հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվել են՝ ՀՀ ԿԳՄՍ  նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված հուշագրի շրջանակում: 

«Կարմիր կամուրջը» հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5մ լայնություն։ Հրազդանի կիրճի ափերը միմյանց կապելով՝ կամուրջը ճանապարհային հաղորդակցություն է ապահովել Երևանի բերդից դեպի Արարատյան դաշտավայր: Կամուրջը 10-13 րդ դարերի կառույց է, սրբատաշ ճակատներով, թաղերով և թաղակիր ատամնաձև շարվածքով եռաշերտ պրոֆիլավոր ճակատային կամարներով: 

Վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ են արվել 1830-ական, 1960- ական թվականներին, որոնց ընթացքում կամրջի երկու եզրերում ամրաշինական նպատակներով ավելացվել են բազալտե հենապատեր: Հետագայում՝ 1980-ականներին իրականացված վերականգնման աշխատանքներն անավարտ են մնացել: Մինչ ամբողջական վերականգնումը՝ պահպանվել էին միայն կամրջի հարավային մեծ կամարը և հյուսիսային խուցը․ կամուրջը, ըստ էության, ավերված էր և ուներ հրատապ վերականգնման կարիք։ 2024-2025 թթ. «Կարմիր կամուրջը» վերականգնվել է` պահպանելով վերակառուցումների արժեք ներկայացնող բոլոր պատմական շերտերը:

 

Նախորդ հոդվածը
Հայ արվեստի ու մշակույթի համաժողովը կմեկնարկի նոյեմբերի 20-ին
Հաջորդ հոդվածը
ՄՈՌԱՑՈՒՄ ՉԿԱ․ ԱՃԵՄՅԱՆ 100