Վտանգավոր է,մի՛ շահագործեք հանքը
Բնապահպան Նազելի Վարդանյանը զգուշացրել է հնարավոր ռիսկերի մասին
Հասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց բնապահպան, փաստաբան Նազելի Վարդանյանը։
«Այս հանքը բազմաթիվ ռիսկեր ունի, Սևանի հանձնաժողովը 2012 թվականին 4 հիմնական կետ է ասել, որ փորձագետները հաստատել են․
1․ սեյսմիկ գոտի է 10 բալանոց,
2․ մեծությամբ 2-րդ սողանքային տարածքն է Հայաստանում,
3․ թթվային դրենաժի վտանգն է, որը հնարավոր չէ կառավարել,
4․ ռադիացիոն բարձր վտանգն է։
Սրանք էն ռիսկերն են, որոնք չեն կարող փոխվել և կառավարվել»,-ասաց Վարդանյանը։