Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է. այն տևել է 1,5 ժամ
Վիճակը կայուն է, ինքը՝ պինդ

Վիճակը կայուն է, ինքը՝ պինդ

  • 96

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը:



«Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր: Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է», - «Ֆեյսբուքում» գրել է Ավանեսյանը:

Ադրբեջանցի զինվորը երեկ ներթափանցել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհու վրա, հայտնել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Դեպքը տեղի էր ունեցել կնոջ երկու երեխաների ներկայությամբ:

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը «Ազատությանը» պատմել է, որ զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները:

Նասիմ Մուսաևը, ըստ Բաքվի, Լաչինի զորամասը ինքնակամ լքել է սեպտեմբերի 26-ին: Երևանի ու Բաքվի պաշտոնական պարզաբանումներից պարզ չի դառնում, թե կոնկրետ երբ է զինծառայողը հատել Հայաստանի սահմանը ու քանի օր է շրջել Սյունիքում՝ նախքան երեկ ձերբակալվելը:

Հայաստանում ի սկզբանե քրեական վարույթ էր հարուցվել զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով: Այսօր ավելացավ նաև սահմանը ապօրինի հատելու ու զենքի մաքսանենգության հոդվածը: Նա կալանավորվել է:

Նախորդ հոդվածը
Միայն աղոթքը բավարար չէ խաղաղության համար
Հաջորդ հոդվածը
Կրակոցներ՝ հարսանիքի ժամանակ