Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Միայն աղոթքը բավարար չէ խաղաղության համար

Միայն աղոթքը բավարար չէ խաղաղության համար

  • 35

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին անդրադարձել է խաղաղության հասնելու ուղուն, աստվածաշնչյան պատվիրաններին ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարմանը՝ ընդգծելով, որ միայն աղոթքը բավարար չէ, և հավատն առանց գործերի մեռած է

Վարչապետի խոսքով՝ 1990-ականներից ի վեր Հայաստանի եկեղեցիներում տասնյակ հազարավոր աղոթքներ են հնչել խաղաղության համար, սակայն խաղաղություն չի եղել։ Այս հարցադրման պատասխանը նա գտել է Նոր Կտակարանում՝ անդամալույծի բժշկման առակում․

«Հիսուս Քրիստոսն անդամալույծին ասում է՝ վե՛ր կաց և քայլի՛ր... Հիսուսը չի մոտենում նրան, չի բռնում նրա ձեռքը, չի գրկում, չի բարձրացնում, չի սովորեցնում քայլել... Ձեռը չպարզելով նրան, ընդամենը ելնելով այն փաստից, տեսնելով, որ նա հավատում է, ասում է՝ վե՛ր կաց և քայլի՛ր»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ որքան էլ աղաչենք խաղաղության համար, պետք է հասկանալ, որ ոչ ոք մեր փոխարեն վեր չի կենա և չի քայլի։

Անդրադառնալով խաղաղության բարդ ճանապարհին առկա արգելքների հաղթահարմանը՝ վարչապետը հիշատակել է ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը։

«Այդ ճանապարհին քայլելով էր, երբ որ տեսանք ընդառաջ քայլող մի մարդու, և այդ մարդը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էր։ Ու մենք հանդիպեցինք այս ճանապարհին, և, ինչպես արդեն ասել եմ, առանց նրա անձնական ներգրավվածության և անձնական ներդրման էլի մենք չէինք կարող անցնել այդ ճանապարհը»,-ասել է նա։

Վարչապետը մեջբերել է Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը, ըստ որի՝ «ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի», որտեղ գործը քայլելն ու ճանապարհից հետ չկանգնելն է։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանաբանության համաձայն՝ հուսահատությունը մեղք է... Հուսահատությունը մեղք է, և հետևաբար կարելի է վեր կենալ և քայլել միայն այդ մեղքի գայթակղությանը չտրվելով, որովհետև եթե հավատում ես Հիսուս Քրիստոսին, պետք է քայլես... Հավատալ Աստծուն նշանակում է չհուսահատվել»,-ասել է նա։

Նախորդ հոդվածը
Սյունիքը վտանգված է, ժողովուրդը ՝ անտարբեր
Հաջորդ հոդվածը
Վիճակը կայուն է, ինքը՝ պինդ