Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»

Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»

  • 77

Կիոկուշին կարատեն ամենամասսայական մարտարվեստներից է Հայաստանում:

Այդ մարզաձևով մարզվող աղջիկների թիվը ևս քիչ չէ: Հայաստանում ամենատիտղոսակիր մարզուհիներից է Էլեն Եփրեմյանը, որը պատմել է, թե ինչպես է հայտնվել այդ մարզաձևում:

«Առաջին դասարան էի, երբ դպրոց եկան Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները և հայտարարեցին խմբակի բացման մասին, որոշեցի փորձել և մինչև օրս շատ ուրախ եմ իմ որոշման համար։

Առաջին հերթին այս մարզաձևով զբաղվելը հնարավորություն է տալիս ձևավորել առողջ մարմին, մեծ պատասխանատվություն, պարտաճանաչություն, ինքնապաշտպանություն և, ինչու ոչ, կարիերա։

Ես մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի Հայաստանում, Վրաստանում և եվրոպական տարբեր երկրներում։ Գրեթե բոլոր մրցաշարերից վերադարձել եմ հաղթանակած՝ արդարացնելով իմ մարզիչի՝ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր Անդրանիկ Հակոբյանի սպասելիքները։ Ամեն նվաճած մեդալ և հաղթանակ հիշարժան է իր ձևով, բայց ամենահիշարժան և տպավորիչ էմոցիաները ստացել եմ այն ժամանակ, երբ մասնակցել եմ Աշխարհի գավաթի խաղարկությանն ու դարձել հաղթող»,- Էլեն Եփրեմյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Էլեն Եփրեմյանը բնակվում է Սևան քաղաքում, որտեղ շուրջ 15 տարի գործում է Կիոկուշին կարատեի ակումբը: Նրա խոսքով՝ Սևանում շատ լավ պայմաններ կան մարզումների համար:

«Սևան քաղաքում երեխաները մարզվում են բավականին լավ պայմաններում, մարզիկների համար կան բոլոր պայմանները մարզվելու և լավ արդյունք ցուցաբերելու համար։ Դահլիճում կա համապատասխան գույք, որը միշտ համալրվում է ֆեդերացիայի կողմից։ Բայց, կարծում եմ, նաև շատ կարևոր է մարզիկի տրամադրվածությունը։ Շատ կուզեմ, որ Սևանում շատ երեխաներ ցուցաբերեն լավ արդյունքներ։

Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում, հենց այդ պատճառով ընտրեցի «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» բաժինը։ Ապագայում պատրաստվում եմ հնարավորինս շատ մասնակցել միջազգային մրցաշարերին։ Գլխավոր նպատակս է՝ այնքան խորանամ այս մարզաձևում, որ ապագայում կարողանամ իմ գիտելիքներն ու փորձը փոխանցել երեխաներին»,- նշել է մարզիկը:

Նախորդ հոդվածը
Ի՞նչ է կատարվել Շաքիում
Հաջորդ հոդվածը
Հայաստանը կմնա՞ ԵԱՏՄ-ում