«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
Ի՞նչ է կատարվել Շաքիում

Ի՞նչ է կատարվել Շաքիում

  • 32

Տուժողի քույրը սահմռկեցուցիչ մանրամասներ է հայտնել դեպքից

Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը «Ազատությանը» պատմել է, որ զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները:

Այժմ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում բուժում ստացող 39-ամյա Անի Ավետիսյանը, քրոջ խոսքով, բազմաբեկոր վնասվածքներ ունի՝ ազդրի և ձեռքի շրջանում:

Արփի Ավետիսյանը «Ազատությանը» պատմել է, որ ադրբեջանցուն առաջինը նկատել են կնոջ դպրոցական երկու երեխաները՝ որդին ու դուստրը: Դպրոցից վերադարձառնալիս հեռախոսով խոսելիս են եղել ծնողների հետ, երբ կոտրված են հայտնաբերել իրենց տան կողպքերը, ապա մտել են հյուրասենյակ ու տեսել այնտեղ ադրբեջանցի զինվոր Նասիմ Մուսաևին, հասցրել են գոռգոռալ ու մորն օգնության կանչել, բայց ադրբեջանցին նրանց ձեռքից վերցրել է հեռախոսը:

Ըստ Արփի Ավետիսյանի՝ քույրը մեքենայով արագ հասել է տուն և երբ տեսել է, որ ադրբեջանցին զենքն ուղղել է երեխաների ուղղությամբ, ձեռքով փորձել է փակել ինքնաձիգը, ադրբեջանցին կրակել է, ինչի հետևանքով կտրվել են Անիի ձախ ձեռքի երեք մատները:

Ապա, քրոջ խոսքով, զինվորը նորից է լիցքավորել ինքնաձիգը ու այդ ժամանակ ձեռքից և ոտքից վիրավոր կինը դանակով դիմել է ինքնապաշտպանության ու մի քանի հարված հասցրել ադրբեջանցուն: Ապա ադրբեջացին հարվածներ է հասցրել կնոջը, ինչի հետևանքով Անին ուշագնաց է եղել: Հետո արդեն նրա 15-ամյա տղան է սկսել դիմադրել զինվորին: Ու հենց այդ ընթացքում էլ կոտրվել է տղայի դաստակը:

Նախորդ հոդվածը
Հաջիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին
Հաջորդ հոդվածը
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»