Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Հաջիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին

Հաջիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին

  • 47

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։

Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026 տարածաշրջանային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաստատվել են խաղաղություն և անվտանգություն, սակայն կարևոր է ապահովել դրանց կայունությունը։

«Երկար տարիներ շարունակված հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվել է, և Ադրբեջանը ցուցաբերել է ռազմավարական համբերություն և առաջնորդություն։ Մենք միշտ ասել ենք, որ հաղթել ենք պատերազմում, բայց կարևոր էր անել ևս մեկ բան՝ հաղթել խաղաղությունը։ Սա իսկապես չափազանց բարդ խնդիր էր, որը պահանջում էր ռազմավարական մտածողություն, համբերություն և նախագահի առաջնորդություն»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հաջիևի խոսքով՝ «այժմ տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված»։

«Մեր անկախության առաջին իսկ օրերից մենք չունեինք բավարար խաղաղություն մեր հողում։ Սակայն այժմ մենք քրտնաջան աշխատում ենք, և այսօր տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է։ Սակայն խաղաղությունը չպետք է մնա միայն թղթի վրա»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ կնոջ ոտքին։

Նախորդ հոդվածը
ԹՐԻՓՓ-ի մեկնարկը կլինի 2027թ․-ին
Հաջորդ հոդվածը
Ի՞նչ է կատարվել Շաքիում