«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
ԹՐԻՓՓ-ի մեկնարկը կլինի 2027թ․-ին

ԹՐԻՓՓ-ի մեկնարկը կլինի 2027թ․-ին

  • 48

Այն, ինչ պլանավորված էր արագ տեմպերով առաջ է գնում, լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը

 

 

«Եթե մենք նայենք, թե մեկ տարվա ընթացքում ինչքան է ծրագիրը առաջ գնացել, ինչ զարգացում ունենք արձանագրած, պետք է ասեմ, որ այդ մասշտաբի ծրագրի համար բավականին մեծ արդյունքներ ունենք։ Գիտեք, որ կա հիմա ուսումնասիրություն, որը կարծում եմ՝ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կամփոփվի, որից հետո արդեն 2027 թվականի սկզբին կարծում եմ՝ հնարավոր կլինի իրական քայլեր տեսնել։

 
 

Ծրագիրը բազմաթիվ շերտեր ունի, մինչև դրա ուսումնասիրությունը պատրաստ չլինի և այդ ուսումնասիրությունից բխող տարբեր գործողությունների փուլերը հնարավոր չի լինի։ Օրինակ, սովորական մի շենք կառուցելու համար նախագիծ նախահաշվարկը ինչքան ժամանակ է պահանջվում, պատկերացրեք այդ տեղ ինչքան շերտեր կան։ Դրա ուսումնասիրությունը պատվիրված է, գիտեք ամերիկյան աեքոմ ընկերությունը իրականացնում է, շուտով դրա արդյունքները կլինեն գնահատումը կիրականացվի, որից հետո արդեն կանցնի գործնական փուլի։

Իսկ մինչ այդ բոլոր ֆորմալությունները, «Թրիփ դեվելփպմենթ քոմպանի»–ի գրանցումը ամերիկյան ֆինանսական կառույցների հետ, դրա բոլոր մանրամասները... բոլոր փուլերով հիմա մենք անցել ենք, բազմաթիվ պատվիրակություններ են և մեր կողմից այցելել Վաշինգտոն, և Վաշինգտոնից են միջգերատեսչական տարբեր հանդիպումներ ունեցել, և հիմա արդեն մենք ծրագիրը հասունացել է, հասել է արդեն գործնական իրականացման փուլ, որը կարծում ենք՝ մյուս տարվա սկզբին հնարավոր կլինի հիմնարկեքի արարողությունն իրականացնել»–ասաց նա։

Նախորդ հոդվածը
Ատոմակայանի հարցում կառավարությունը հետքա՞յլ է անում
Հաջորդ հոդվածը
Հաջիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին