«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
Ատոմակայանի հարցում կառավարությունը հետքա՞յլ է անում

Ատոմակայանի հարցում կառավարությունը հետքա՞յլ է անում

  • 57

կառավարությունը ռազմավարական որոշում է կայացրել, որ հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային:

Վարչապետն այսօր ըստ էության հայտարարեց՝ կառավարությունը դիրքորոշումը փոխել է ատոմակայանի հարցում և ըստ էության մոդուլային ատոմակայանով հետաքրքրված չէ:

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ ամենատրամաբանական լուծումը լինի 1000 մեգավատանոց ատոմակայանի կառուցումը:

Ուղիղ մեկ տարի առաջ վարչապետը հայտարարում էր՝ կառավարությունը ռազմավարական որոշում է կայացրել, որ հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային: Այսօր արդեն բացատրեց, թե ինչու են մտափոխվել:

«Մոտ մեկուկես տարի առաջ Հայաստանը էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր, և մենք պետք է մտածեինք՝ մեր ավել էներգիան որտեղ սպառենք: Մեկ տարի հետո Հայաստանը դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն, որովհետև օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերից հետո ստեղծվել է արհետսական բանականության երկու գործարան, կան հաստատված ներդրումային ծրագրեր և դրանք այն ծավալների են հասնում, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ», - պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի ամբողջ ավելցուկը այդ ներդրումային ծրագրերը սպառում են, հետևաբար կառավարությունը պետք է մտածի՝ ինչ անել:

«Պետք է մտածենք էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունների, նաև մեր աղբյուրները գեներացման մասին: Նախկինում ես ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից բացի ոչ մի բան պետք չի, սա է եղել մեր դիրքորոշումը, բայց այժմ այս փոփոխության բերումով պետք է հասկանանք, մոդուլայինը ամենայն հավանականությամբ մեզ չի հերիքելու: Այստեղ խնդիրն այն չի, թե դրանք այսօր ինչ հզորություն ունեն, խնդիրն այն է, թե տասը տարի հետո ինչ է լինելու: Եվ ասում եմ՝ այլ բան եթե հաշվ չառնենք, միայն արհետսական բանականության գործարանների ծախս արդեն…իրանք մեզ գրում են գրավոր, ասում են՝ մեզ այսքան էներգիա է պետք, ասեք՝ որտեղից եք տալու: Մենք դժվարություններ ունենք այդ հարցերին պատասխանելու»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պարզաբանումից այդպես էլ անհայտ մնաց, թե ատոմակայանի պես տասնամյակների ռազմավարական նշանակություն ունեցող հարցում կառավարությունն ի՞նչ հաշվարկներով, ո՞ր ծրագրերի ու ժամկետների վրա էր հիմնվել, որ ընդամենը մեկ տարի անց ստիպված է լինում վերանայել սեփական որոշումը:

Նախորդ հոդվածը
Փաշինյանը անդրադարձել է Հ1-ով Թաթայի համերգի հեռարձակմանը
Հաջորդ հոդվածը
ԹՐԻՓՓ-ի մեկնարկը կլինի 2027թ․-ին