Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Փաշինյանը անդրադարձել է Հ1-ով Թաթայի համերգի հեռարձակմանը

Փաշինյանը անդրադարձել է Հ1-ով Թաթայի համերգի հեռարձակմանը

  • 46

44-օրյա պատերազմի մասին հինգ տարի է՝ խոսել եմ, այլևս նրբություն չկա, որի մասին չենք խոսել, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու որևէ բառ չասաց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի առիթով։ «Ասելու նոր բան չկա»,- նշեց նա։ Փաշինյանն ասաց, որ ՔՊ-ն հայրենիքի համար զոհվածների օր է սահմանել։ Ինչ վերաբերում է Հ1-ով այդ օրը Թաթայի համերգը հեռարձակելուն՝ նա ասաց, թե անպատեհություն, իհարկե, կա, բայց պետք է հասկանալ՝ հեռարձակած բոլոր համերգների օրերին զոհեր չենք ունեցե՞լ։ «Այսօր էլ 44-օրյա պաերազմի օրերից մեկն է, հենց այսօր էլ ունեցել ենք զոհեր, ո՞նց վերաբերվենք, հետո գալու է նոյեմբերի 9-ը, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ»,- ասաց նա։

Նախորդ հոդվածը
Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի ուղերձը Բաքվի բանտից
Հաջորդ հոդվածը
Ատոմակայանի հարցում կառավարությունը հետքա՞յլ է անում