Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին․ Գևորգ Պապոյան

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին․ Գևորգ Պապոյան

  • 90

«Արարատցեմենտ» ընկերությունը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։

Որոշումն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից՝ Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ հուլիս ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կնշանակվի ընկերության նոր կառավարիչը։

Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների հետագա գործունեությանն ու կոչ արել պահպանել աշխատանքային կարգապահությունը․

«Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն ևպատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանանօրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեականպատասխանատվության ենթարկման հիմքեր»,— նշել է նախարարը՝ ընդգծելով, որ իրենց գործի գիտակ, աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել։

Նախորդ հոդվածը
Արայիկ Հարությունյանի փոխարեն Լիլիթ Մակո՞ւնց
Հաջորդ հոդվածը
Ձկնաբույծները բողոքում են.