Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է. այն տևել է 1,5 ժամ
Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին

Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին

  • 82

Դափնեկրի անունը հայտարարվեց Երևանի Ինժեներական քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի 2026 թվականի պետական մրցանակի դափնեկիր է դարձել ամերիկացի ձեռնարկատեր Քամ Գաֆարրիանը։ Դափնեկրի անունն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Երևանի Ինժեներական քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց մրցութային կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքների համակարգող, «Synopsys Armenia» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

 

Քամ Գաֆարրիանն իրանական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր է և ժամանակակից առևտրային տիեզերագնացության աչքի ընկնող դեմքերից մեկը։ Նրա բիզնես գործունեությունն ընդգրկում է տիեզերքի, միջուկային էներգետիկայի և խորը տեխնոլոգիաների ոլորտները։

 
 

Գաֆարրիանը տեխնոլոգիական մի շարք խոշոր ընկերությունների համահիմնադիր է։ Դրանց թվում է «Axiom Space»-ը, որը զբաղվում է դեպի ՄՏԿ (Միջազգային տիեզերական կայան) առևտրային թռիչքներով և «Axiom Station» առևտրային տիեզերակայանի ստեղծմամբ։ Նրա մյուս ընկերությունը՝ «Intuitive Machines»-ը, իրականացնում է լուսնային առաքելություններ, բեռների տեղափոխում Լուսնի մակերևույթ և լուսնային տնտեսության համար ենթակառուցվածքների ստեղծում։ Գաֆարրիանը նաև առաջատար միջուկային ռեակտորներ ու վառելիք մշակող «X-energy»-ի, ինչպես նաև տիեզերական ենթակառուցվածքներով ու արբանյակներով զբաղվող «Quantum Space»-ի համահիմնադիրն է։

Նա նաև «IBX» ներդրումային և ինովացիոն ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է (CEO)։ Ընկերության միջոցով նա աջակցում է տիեզերական, էներգետիկ և խորը տեխնոլոգիական ոլորտների մի շարք նախագծերի։

Գաֆարրիանը հիմնադրել է նաև «Limitless Space Institute» ոչ առևտրային կազմակերպությունը, որն իրականացնում է հետազոտություններ ու մշակում այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապագայում կարող են հնարավոր դարձնել միջաստղային տիեզերական թռիչքները։

Նախորդ հոդվածը
«Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ
Հաջորդ հոդվածը
Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք