Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է. այն տևել է 1,5 ժամ
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում

Պաշտոնանկություն ԱԱԾ-ում

  • 70

Վարչապետի որոշմամբ գեներալ-մայոր Դավիթ Սանամյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից:

 Սանամյանի հիմնական պատասխանատվության ուղղությունը ԱԱԾ Սահմանապահ զորքերի համակարգումն ու վերահսկողությունն էր։

Նրա պաշտոնանկությունը հաջորդում է անցած շաբաթ Սյունիքի մարզ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցմանը, երբ  Շաքի գյուղի տներից մեկում  կրակել էր տանտիրուհուն: Դեպքը տեղի էր ունեցել կնոջ երկու երեխաների ներկայությամբ:

Նասիմի Մուսաևը ուրբաթ օրը կալանավորվել է  սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:

Նա, ըստ Բաքվի, Լաչինի զորամասը ինքնակամ լքել է սեպտեմբերի 26-ին: Երևանի ու Բաքվի պաշտոնական պարզաբանումներից պարզ չի դառնում, թե կոնկրետ երբ է զինծառայողը հատել Հայաստանի սահմանը ու քանի օր է շրջել Սյունիքում՝ նախքան հոկտեմբերի 1-ին ձերբակալվելը:

Նախորդ հոդվածը
Կոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել.կան վիրավորներ
Հաջորդ հոդվածը
Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել