Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է. այն տևել է 1,5 ժամ
Դատե՛լ, չի՛ կարելի ազատել

Դատե՛լ, չի՛ կարելի ազատել

  • 61

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է ՀՀ պետական սահմանը հատած, քաղաքացու վրա կրակած ադրբեջանցու դեպքին

 
Սիսիանի ուղղությամբ ՀՀ տարածք անցած ադրբեջանցի զինծառայողին պետք է ոչ թե հենց այնպես հանձնել Բաքվին, այլ Հայաստանում դատավարություն իրականացնել, իրավական գնահատական տալ նրա գործողություններին, ապա քննարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ փոխանակման հնարավորությունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է ԲԿ։ Անի Ավետիսյանը նույնպես տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»։
Աբրահամյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը չի կարելի դիտարկել պարզապես որպես սահմանն ապօրինի հատելու դեպք՝ հաշվի առնելով նաև դրան հաջորդած իրադարձությունները։
 
«Սա պատահական տեղի ունեցած սահմանախախտման դեպք չէ, առավել ևս՝ որ հետևանքը քաղաքացիական անձանց, անչափահասներին հրազենային վիրավորում, մարմնական վնասվածքներ և հոգեբանական ներգործություն է»,- գրել է Աբրահամյանը։
Աբրահամյանը նաև պնդել է, որ իշխանությունները պաշտոնական մակարդակում փորձում են մեղմ ներկայացնել ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը, իսկ ոչ պաշտոնական ճանապարհով թիրախավորում են իր ընտանիքը պաշտպանած հայ կնոջը։
Նրա պնդմամբ՝ նման վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ իշխանությունը որոշել է ադրբեջանցուն վերադարձնել Բաքվին։
Աբրահամյանն իր գրառման մեջ այդ պնդումը հաստատող լրացուցիչ փաստեր չի ներկայացրել։
Հավելենք, որ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 5 հոդվածների հատկանիշներով։ Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է 2 ամսով։

Նախորդ հոդվածը
Կրակոցներ՝ հարսանիքի ժամանակ
Հաջորդ հոդվածը
Կոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել.կան վիրավորներ