Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
ՀԹՖ նախագահը հանդիպել է  Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի ու թենիսի ֆեդերացիայի նախագահներին

ՀԹՖ նախագահը հանդիպել է Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի ու թենիսի ֆեդերացիայի նախագահներին

  • 92

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովի աջակցությամբ Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Վեսելա Լեչևայի և երկրի թենիսի ֆեդերացիայի նախագահ Իվան Տիկովի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թենիսիստների պատրաստության, համատեղ ուսումնամարզական գործընթացների, մարզչական և մրցավարական կազմերի վերապատրաստման, մասնագիտական կարողությունների զարգացման և աշխատանքի որակի բարձրացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի տնօրեն Դավիթ Չիբուխչյանը, որը բուլղարացի գործընկերներին ներկայացրել է Ծաղկաձորի բարձրադիր սպորտային բազայի հնարավորությունները, թենիսի մարզումների համար ստեղծված պայմաններն ու մարզական մյուս ենթակառուցվածքները։ Կողմերը քննարկել են Ծաղկաձորում բուլղարացի մարզիկների համար ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու հնարավորությունը՝ հաշվի առնելով մարզահամալիրի բարձրադիր դիրքը և մարզիկների նախապատրաստության համար առկա պայմանները։

Նախորդ հոդվածը
Ռուս-ուկրաինական պшտերшզմnւմ զnhվել է արցախgի Գրիգորի Գալստյանը
Հաջորդ հոդվածը
Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ