«Ընդդիմությունից»՝ իշխանության թեկնածու
Գորիսում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն Առուշ Առուշանյանն է
Գորիսում կայանալիք ընտրություներում ՔՊ–ի թեկնածուն քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։ Այս մասին նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին։
«Մեր «Բիզնես» կուսակցությունը ՔՊ–ի հետ դաշինքով է գնում ընտրություններին։ ՔՊ–ի հետ կառուցողական հարաբերություններ ունենք, ըտենց…»,– ասել է Առուշանյանը։
Հիշեցնենք,որ Գորիսի համայնքապետը 2020 թ.-ի արցախյան 44-օրյա պատերազմից հետո,իշխանության ակտիվ քննադատներից էր,ավելին՝2021-ի խորհրդարանական ընտրություններում սատարում էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքին: