Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Որտե՞ղ են մեր երեխաները․ Անհայտ կորածների հարազատները ասոցիացիա են ստեղծել

Որտե՞ղ են մեր երեխաները․ Անհայտ կորածների հարազատները ասոցիացիա են ստեղծել

  • 78

Ստեղծվել է «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա», որը միավորում է 1990-ականների, 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների, ինչպես նաև 2023 թվականին Արցախի պայթյունի հետևանքով անհայտ կորածների ընտանիքներին: Ընտանիքների թիվը շուրջ 1000 է:



Ասոցիացիայի համահիմնադիր նախագահ Գոռ Մուրադյանի խոսքով՝ կառույցի նպատակն անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման գործընթացը խթանելն ու ընտանիքների խնդիրները բարձրաձայնելն է. «Կառույցը պետք է հնարավորինս խթանի անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման գործընթացը։ Մենք պետք է բարձրաձայնենք անհայտ կորածների ընտանիքների իրավական, սոցիալական, հոգեբանական խնդիրների մասին»:

Ասոցիացիայի համահիմնադիր անդամ, անհայտ կորած զինծառայողի մայր Ասյա Դանիելյանը կառույցի ստեղծումը տարիների պայքարի արդյունք է համարում. «Մենք երկար տարիներ առանձին-առանձին փորձել ենք պայքարել՝ պարզելու մեր երեխաների ու հարազատների ճակատագրերը։ Վերջապես մենք ուզում ենք ստանալ մեզ հուզող ամենակարևոր հարցի պատասխանը՝ որտե՞ղ են մեր երեխաները»:

Ասոցիացիայի անդամ, 1990-ականներին անհայտ կորած ազատամարտիկի որդի Արամ Չանախչյանն ընդգծում է, որ խնդիրը միայն անցյալին չի վերաբերում, թեպետ կարող է թվալ, թե 1990-ականների դեպքերը շատ վաղուց են եղել, սակայն հարցը չի հնացել, չի վերացել, ճշմարտությունն իմանալու մեր իրավունքը չի կորցրել իր ուժը։

«Ցավոք, տարիների ոչ արդյունավետ աշխատանքի արդյունքում առ այսօր մենք ունենք չլուծված խնդիրներ ու պատասխաններ. խնդիրը միայն անցյալի մասին չէ, այլև ներկայի և ապագայի»,- ասաց Չանախչյանը:

Ասոցիացիան նախատեսում է համագործակցել պետական և միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ու հետազոտական կենտրոնների հետ՝ անհայտ կորածների ճակատագրերը պարզելու և ընտանիքների իրավունքները պաշտպանելու նպատակով, բոլորովին վերջերս զեկույց են ուղարկել ՄԱԿ-ի բռնի անհետացումների հարցով կոմիտե

Նախորդ հոդվածը
Հայաստանը՝ Հնդկաստանի զենքի խոշորագույն գնորդ
Հաջորդ հոդվածը
Կառավարությունը չի կարողանում «Դոպինգ սփեյս»-ից հետ ստանալ Լոպեսի համերգից տնտեսված 1.3 մլն դոլարը