«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
Ալիևը շտապեցնում է «TRIPP-ը». Բաքուն արդեն «գծագրում է» Հայաստանի տարածքով անցնող ուղիները

Ալիևը շտապեցնում է «TRIPP-ը». Բաքուն արդեն «գծագրում է» Հայաստանի տարածքով անցնող ուղիները

  • 84

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևան կատարած այցի ընթացքում հանդես է եկել հերթական հավակնոտ հայտարարություններով՝ պնդելով, թե «ԹՐԻՓ» (TRIPP) նախագիծն արդեն մեկնարկել է և կյանքի կկոչվի «մոտ ապագայում»:

Ըստ նրա՝ ադրբեջանցի մասնագետներն արդեն իսկ վերլուծել և հստակեցրել են Հայաստանի տարածքում էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման վայրերը: Ալիևը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ օգոստոսի 8-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերը համաձայնության են եկել ծրագիրը սեղմ ժամկետներում իրագործելու շուրջ։

Էլեկտրական գծերից զատ, Բաքուն ակտիվորեն առաջ է մղում նաև տրանսպորտային ենթակառուցվածքները։ Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանի տարածքում կառուցվող երկաթգիծը Հայաստանի սահմանին է հասնելու արդեն հաջորդ տարի, իսկ Հորադիզ-Աղբանդ մայրուղին գործնականում պատրաստ է: Նա հավելել է, որ Նախիջևանի երկաթգծի նախագծով հետաքրքրված է նաև Եվրամիությունը, որի ներկայացուցիչներն արդեն այցելել են տարածաշրջան և տեղում ծանոթացել իրավիճակին: Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ այս երթուղու վերականգնմամբ կստեղծվի իրենց երկիրն Իրանին կապող երկրորդ երկաթգիծը, ինչը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը կուղղի դեպի Պարսից ծոց և ընդհուպ մինչև Պակիստան:

Նախորդ հոդվածը
120 երկրի պայքարում Հայաստանը 5-րդն է
Հաջորդ հոդվածը
Զանգեզուրի միջանցք չկա, կա՝ Թրիփփ