ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությամբ է հանդես եկել 2 քննիչներին ծեծի ենթարկելու գործով ոստիկանին կալանավորելու վերաբերյալ Զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա ձերբակալված Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրն է Իշխանությունը պատրաստվում է հանձնե՞լ Տիգրանաշենը «Քարե» Չարենց․ մեծ բանաստեղծի կերպարը հայ կերպարվեստում՝ որպես նյութականացված հիշողություն ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվել են. 3 հանձնաժողով դեռ մնում է առանց ղեկավարի Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից՝ 5 շաբաթով անցնում են վեցօրյա ուսուցման Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
«Ադրբեջանում 12-13 տարեկան երեխային սովորեցնում են, որ հարևան Հայաստանը «իր պատմական հողն է». Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանում 12-13 տարեկան երեխային սովորեցնում են, որ հարևան Հայաստանը «իր պատմական հողն է». Տաթևիկ Հայրապետյան

  • 55

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կրթական համակարգում տեղ գտած հակահայկական ու ռևանշիստական քարոզչությանը՝ ներկայացնելով կոնկրետ փաստեր դպրոցական դասագրքերից։

Իր հրապարակման մեջ փորձագետը նշում է․ «Ինչու՞ եմ ամեն օր ասում՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակում է զավթողական ծրագիր ու դրան պետք է տրվի հենց այդ քաղաքական գնահատականը․․․ Տեսե՛ք ինչ է գրված Ադրբեջանի 8-րդ դասարանի պատմության դասագիրքում, որը խմբագրվել և վերահրատարակվել է 2023 թվականի հունիսին»։

Նա մեջբերում է դասագրքի 109-րդ էջում տեղ գտած «Արևմտյան Ադրբեջանի խանությունները» վերնագրով բաժինը, որտեղ գրված է․

«Արևմտյան Ադրբեջանում առաջացած խանությունները առանձնանում էին իրենց ռազմավարական դիրքով և միջազգային առևտրային ուղիների վրա գտնվելով: Այդ պատճառով դրանք ենթարկվում էին հարևան խանությունների և օտար պետությունների հարձակումների: Ինչպիսի՞ն էր Արևմտյան Ադրբեջանի քաղաքական և տնտեսական իրավիճակն այդ ժամանակ, մասնավորապես, Իրևանի և Նախիջևանի խանություններում։

Իրևանի խանություն. Իրևանի խանությունը հիմնադրվել է 18-րդ դարի կեսերին Միր Մեհդի Խան Աֆշարի կողմից (1747–1752): 1755 թվականին Հասան Ալի Խան Ղաջարը դարձավ Իրևանի խան, ինչը նշանավորեց Ղաջար ցեղից նոր տոհմի առաջ գալով։

Խանության բնակչություն. Իրևանի խանության բնակչությունը հիմնականում կազմված էր ադրբեջանցի թուրքերից, որոնք նկարագրվում են որպես այս հողի ամենահին բնակիչներ: Սա հաստատվում է այդ ժամանակաշրջանի տեղանուններով, Իրևան այցելած եվրոպացի ճանապարհորդների պատմություններով և նույնիսկ հայ պատմաբանների կողմից: Բնակչության միայն մի փոքր մաս կազմող քրիստոնյաներն առաջին անգամ եկել են 1441 թվականին, երբ հայկական կաթողիկոսությունը Կիլիկիայից տեղափոխվեց դեպի Ադրբեջանի Իրևանի շրջան, մասնավորապես Ուչքիլսե (Էջմիածին): Մինչև այս տեղափոխումը, ըստ հաղորդումների, շրջանում հայկական բնակավայրեր կամ հողեր չեն եղել: Հետագայում հայկական կաթողիկոսությունը ընդլայնեց իր տարածքը՝ տեղի ադրբեջանցիներին պատկանող հողերը տարբեր միջոցներով զավթելով»։

Ամփոփելով՝ Տաթևիկ Հայրապետյանը ահազանգում է․ «Սա այն է, ինչ սովորում է Ադրբեջանում 12-13 տարեկան երեխան։ Վստահորեն նրան խաղաղության չեն նախապատրաստում, այլ կեղծ ու փաստազուրկ խոսույթների հիման վրա սովորեցնում են, որ հարևան Հայաստանը «իր պատմական հողն է»` դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով․․․»։

Նախորդ հոդվածը
Ռուբեն Վարդանյանի կինը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի խոսքերին
Հաջորդ հոդվածը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից