Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է. այն տևել է 1,5 ժամ
Աղմկահարույց սպանությունը բացահայտվել է

Աղմկահարույց սպանությունը բացահայտվել է

  • 214

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել է. ՔԿ-ն բացահայտել է 2023 թվականի պատվերով սպանության գործը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով և ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ տեղի ունեցած Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից:

Գործի մանրամասները և շարժառիթը

Քննությամբ պարզվել է, որ Ա. Աբրահամյանը կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․ Վլասյանի հետ անձնական հարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրան խոշոր գումարներ տալու մեջ։

Վրեժխնդիր լինելու նպատակով նա որոշել է սպանել Ս․ Վլասյանին՝ հանցագործությունն իրականացնելու համար ներգրավելով իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ին, որը գտնվել է նրանից ֆինանսական և անձնական կախվածության մեջ։

Օգտագործելով վերջինիս նկատմամբ իր ազդեցությունն ու հեղինակությունը՝ Աբրահամյանը դրդել է նրան կյանքից զրկել հոգևոր հովվին։ Հանձնարարությունն ստանալուց հետո Գ.Հ.-ն 2023 թ. ապրիլի 30-ին Մյասնիկյան պողոտայի 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․ Վլասյանին։

Իրավական հետևանքներ և կարգավիճակ

  • Արգամ Աբրահամյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը):

  • 2026 թվականի օգոստոսի 8-ին Ա․Ա․-ն ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությամբ դատարան ներկայացնելու նպատակով։

Հիշեցում. Ս․ Վլասյանին սպանելու համար անմիջական կատարող Գ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել սպանության (155-րդ հոդվածի 1-ին մաս) և հրազենի ապօրինի շրջանառության (335-րդ հոդվածի 1-ին մաս) հոդվածներով, և դեռևս 2024 թվականի ապրիլին վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան։

Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը
Հակամարտության էջը փակված է, խաղաղությունը՝ հաստատված
Հաջորդ հոդվածը
Փաշինյանը զանգահարել է Ալիևին