Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը.Քոչարյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Վերադարձ լինելո՞ւ է Բաքվի քարոզչությանը միացել է աղվանա-ուդաիական համայնքը Հայաստանը մտադիր է համալրել օդուժը Հեծանիվով զբոսանք՝ Արցախի վրա հարձակման օրը Սգո և պահանջատիրության օր Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս
Ամսական 10.000$ աշխատավարձ. ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ հաջողության պատմությունը

Ամսական 10.000$ աշխատավարձ. ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ հաջողության պատմությունը

  • 124

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024 թվականի նոյեմբերին նշանակվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն, որտեղ, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի, ստանում է ամսական ավելի քան 3.6 միլիոն դրամ (տարեկան շուրջ 118 հազար դոլար) աշխատավարձ։

Սա այն պարագայում, երբ 2025 թվականի հաշվետվության համաձայն՝ պետական ընկերության ֆինանսական վիճակը որոշ ուղղություններով վատթարացել է։
Թեև «Հայփոստ»-ի տնօրենը պետք է նշանակվի դիտորդ խորհրդի կողմից՝ մրցութային կարգով, «Ազատության» հարցումներին ո՛չ ընկերությունը, ո՛չ էլ այն կառավարող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չեն տրամադրել մրցութային նիստերի արձանագրությունները, մասնակիցների ցանկը կամ դիտորդ խորհրդի անդամների տվյալները՝ վերջինս որակելով որպես անձնական տվյալ։ Ուստի հնարավոր չէ պարզել, թե որքանով է մրցույթն եղել անաչառ ու մրցակցային, և կառավարչական որ արժանիքների համար է նշանակվել իշխանական պատգամավորի կինը։
Բացի այդ, պաշտոնական աղբյուրները չեն հստակեցրել նաև բարձր աշխատավարձի ձևավորման սկզբունքները։ Նախարարությունից պատասխանել են, որ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձի ձևավորման առանձին բանաձև, չափորոշիչներ կամ հատուկ սկզբունքներ առկա չեն։

Նախորդ հոդվածը
Բաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան
Հաջորդ հոդվածը
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը» հանձնվել է Հայաստանի կառավարմանն ու պահպանմանը.