Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը.Քոչարյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Վերադարձ լինելո՞ւ է Բաքվի քարոզչությանը միացել է աղվանա-ուդաիական համայնքը Հայաստանը մտադիր է համալրել օդուժը Հեծանիվով զբոսանք՝ Արցախի վրա հարձակման օրը Սգո և պահանջատիրության օր Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան

  • 71

Իրավապահ մարմինների կողմից իրականացված խուզարկության արդյունքում Նարեկ Կարապետյանի բնակարանից որևէ իր, առարկա կամ փաստաթուղթ չի առգրավվել։

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը չի բացառել իրադարձությունների հետագա զարգացումը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է միջնորդությամբ դիմել Ազգային ժողով՝ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նպատակով։

«Փաստորեն, արգելվում է քաղաքականությամբ զբաղվել, և տեղի ունեցող իրադարձությունների պատճառը հենց քաղաքական գործունեությունն է»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին՝ Կարապետյանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ձևավորում՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության։ Նրա գնահատմամբ՝ այդ գործընթացն իրականացվում է ժողովրդի հաշվին, մինչդեռ երկրի ղեկավարը շարունակելու է տեղաշարժվել անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Կարապետյանն ընդգծել է նաև, որ միջազգային հարաբերություններում անթույլատրելի է առաջնորդվել էմոցիոնալ մոտեցումներով։ (Տեսանյութը՝ Aysor.am-ի կայքից)

Նախորդ հոդվածը
Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկություն է իրականացվում Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթով․ ՔԿ
Հաջորդ հոդվածը
Բաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան