Մենք կառուցել-շենացրել ենք մեր պետությունը. Ոչ ոք չի կարող դա ուրանալ. Գագիկ Ծառուկյան Ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը․ «Ուժեղ Հայաստան» Ավտոբուսային երթուղիների փոփոխություն Երևանում՝ սեպտեմբերի 21-ին Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Անկախության 35-րդ տարեդարձը մեզ պարտավորեցնում է երբեք չմոռանալ, թե որտեղից ենք եկել, ոգով, հավատով ու խիզախությամբ ամրագրել, թե ինչ պետություն ենք ուզում թողնել հաջորդ սերունդներին․Վահագն Խաչատուրյան Մեր պատմության այս օրը | 21.09.1991թ. Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը.Քոչարյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
ԱԺ-ում սահմանափակվու՞մ  է լրագրողների աշխատանքը․ Մարիանա Ղահրամանյանը ահազանգում է աննախադեպ որոշման մասին

ԱԺ-ում սահմանափակվու՞մ է լրագրողների աշխատանքը․ Մարիանա Ղահրամանյանը ահազանգում է աննախադեպ որոշման մասին

  • 89

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի որոշմամբ խորհրդարանում էապես սահմանափակվում է լրագրողների ազատ տեղաշարժն ու մասնագիտական գործունեությունը:

Ըստ նոր կանոնների՝ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են աշխատել միայն առանձնացված հատուկ տեղերում, իսկ «հատուկ վերահսկելի գոտիներում» նրանց աշխատանքն առհասարակ արգելվում է: Հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար սահմանվել է լրացուցիչ վարչական խոչընդոտ․ լրագրողների ցուցակը պետք է հաստատվի նիստից առնվազն 2 ժամ առաջ: Բացի այդ, արգելվում է տեսանկարահանումն ԱԺ դահլիճի օթյակից, ինչպես նաև ծառայություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցների լուսանկարահանումն ու տեսաձայնագրումը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մարիանա Ղահրամանյանը սա որակում է որպես Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում աննախադեպ ու խայտառակ որոշում: Ըստ նրա՝ այս սահմանափակումները որևէ կերպ չեն հիմնավորվում անվտանգության նկատառումներով, այլ ուղղակիորեն ոտնահարում են մամուլի ազատությունն ու խոչընդոտում հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության հավաքագրումը:
Արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը գրել է․
«Ի գիտություն լրագրողների.
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից։
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Սիրելի լրագորղներ, դուք սա կարող էիք պարզել ինքներդ՝ ձեր թանկագին ժամանակից ընդամենը 5 րոպե նվիրելով նախորդ կանոնները փոփոխված կանոնների հետ համեմատելուն»։

Նախորդ հոդվածը
Նավթատար նավերը՝ թիրախում
Հաջորդ հոդվածը
Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել