Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից Պեսկովը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ քննարկել բուսասանիտարական վերահսկողության հարցերը ՀՀ Կառավարությունը հրապարակել է 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը ԹՐԻՓՓ-ը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությամբ է հանդես եկել 2 քննիչներին ծեծի ենթարկելու գործով ոստիկանին կալանավորելու վերաբերյալ Զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա ձերբակալված
ԱԽ նիստ Երևանում․ Թեման Իրանի շուրջ զարգացումներն են

ԱԽ նիստ Երևանում․ Թեման Իրանի շուրջ զարգացումներն են

  • 208

Քննարկման առանցքում Մերձավոր Արևելքում զարգացումներն են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

 
Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։
Նիստի արդյունքներով վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ Նիստի մասնակիցները խորը ափսոսանք են հայտնել ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ և ընդգծել խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։
 
 
 
 
 
 

Նախորդ հոդվածը
Իրանը սպառնում է նոր հարվածով
Հաջորդ հոդվածը
Ո՞վ կփոխարինի Խամենեին