Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Մենք ուզում ենք մեր անկախությունը ուժեղացնել, ամրապնդել և զարգացնել

Մենք ուզում ենք մեր անկախությունը ուժեղացնել, ամրապնդել և զարգացնել

  • 47

Radio France International-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին հարցին

Ես ժամանակին մի արտահայտություն եմ արել, որը սկզբնական շրջանում որոշակի թյուրըմբռնում է առաջացրել Հայաստանում։ Ես ասել եմ, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Եվ մենք ընդամենը իրագործում ենք այդ քաղաքականությունը։ Այդ մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին հարցին:

«Մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք ուզում ենք մեր անկախությունը ուժեղացնել, ամրապնդել և զարգացնել։ Եվ դա է պատճառը, որ մենք որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն էլ ունենա այլընտրանք, մենք ուզում ենք մեր լոլիկ արտադրողն էլ ունենա այլընտրանք, մենք ուզում ենք, որ մեր խմիչք արտադրողն էլ ունենա այլընտրանք, մենք ուզում ենք ընդհանրապես մեր բոլոր տնտեսվարողները ունենան այլընտրանքներ և՛ արտահանման, և՛ ներմուծման բնագավառում։ Եվ դա մեզ համար նաև շատ կարևոր տնտեսական հարց է։ Ես ձեզ ուզում եմ բերել մի օրինակ։ Օրինակ՝ նախկինում Հայաստանում բենզինի և նավթամթերքի ներմուծման շուկան շատ կենտրոնացած էր, և ամեն անգամ արտաքին միջավայրի փոփոխության պատճառով մենք մեծ խնդիրներ էինք ունենում։ Վերջին տարիներին Հայաստան նավթամթերք սկսել են ներկրել ոչ թե մի քանի, այլ տասնյակ ընկերություններ։ Եվ այս իրավիճակը մեզ թույլ է տվել, որպեսզի մենք նաև համաշխարհային շուկայում առկա նավթամթերքի հետ կապված ճգնաժամերը ավելի սահուն տանենք, քան դա տանում են մյուս երկրները։ Եվ ավելին ասեմ, օրինակ՝ Ռուսաստանում նավթամթերքի հետ կապված Ուկրաինայի գործողությունների պատճառով խնդիրներ առաջացան։ Եվ այդ քաղաքականության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը այդ պրոբլեմները չզգաց, չնայած մեր խնդիրն այն չի, որ մենք ուզում ենք Ռուսաստանը բենզինի և նավթամթերքի հետ կապված խնդիր ունենա, մենք ուզում ենք, որ մենք խնդիրներ չունենանք կամ մենք հնարավորություն ունենանք մեր խնդիրները կառավարել»,- նշեց նա։

Նախորդ հոդվածը
Ընդդիմությունը կո՞ղմ է, թ՞ե դեմ արցախցիների բնակապահովման ծրագրին
Հաջորդ հոդվածը
COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ