Ավելի քան 90 սողուն՝ մեկ ճամպրուկում Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի Տոկաևը չի հստակեցնում՝ արդյոք Ղազախստանը դեռ հետաքրքրվա՞ծ է հայկական երկաթուղու կոնցեսիայով Ինչ է քննարկել Փաշինյանը ռուսական երկաթուղու շուրջ COP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու պետբյուջե Ադրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
Պաշտոնանկություններ ՊՆ-ում

Պաշտոնանկություններ ՊՆ-ում

  • 28

Ովքե՞ր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Սյունիքի մարզի Շաքի գյուղ հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումից և բնակիչներից Անի Ավետիսյանին ծանր վնասվածքներ հասցնելուց հետո, Պաշտպանության նախարարությունում պաշտոնանկություններ են տեղի ունեցել:

Վարչապետի առաջարկությամբ անցած շաբաթ նախագահը պաշտոնանկ արեց Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արծվիկ Գրիգորյանին: Նա զբաղեցնոմ էր բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալի պաշտոնը:

«Ազատության» տեղեկություններով՝ այս պաշտոնանկությունը ևս կապված է Շաքիի դեպքերի հետ: Նշենք, որ Հատուկ բանակային կորպուսը ծառայություն է իրականացնում հենց Սյունիքի մարզում:

Արծվիկ Գրիգորյանը հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի: Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնում նա նշանակվել էր 2025-ին:

Այս պաշտոնանկությունից բացի, օրեր առաջ, «Ազատության» տեղեկություններով, պաշտոնից ազատվել էր նաև Ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի պետը:

Ավելի վաղ, Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումից հետո,
վարչապետի որոշմամբ պաշտոնանկ էր արվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Սանամյանը: Սանամյանի հիմնական պատասխանատվության ուղղությունը ԱԱԾ Սահմանապահ զորքերի համակարգումն ու վերահսկողությունն էր։

Ըստ Բաքվի` ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել էր Լաչինի զորամասը: Նա հոկտեմբերի 1-ին մտել էր Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով: Նրան առաջինը իրենց տանը հայտնաբերել էին Անի Ավետիսյանը երեխաները: Մայրը, ըստ հարազատների, երեխաների պաշտպանելիս ոտքի և ձեռքի վնասվածքներ է ստացել: Այդ ընթացքում նաև Անի Ավետիսյանի որդու դաստակն էր կոտրվել:

Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:

Նախորդ հոդվածը
Մայրն ու երկու երեխաները տուժող են ճանաչվել
Հաջորդ հոդվածը
Ընդդիմությունը կո՞ղմ է, թ՞ե դեմ արցախցիների բնակապահովման ծրագրին