Գարեգին Բ-ի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել «Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան
«Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

«Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

  • 91

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել: ՀՌՀ-ն միաձայն տուգանեց «Կենտրոն»-ին 100 հազար դրամով։

Ըստ վարույթի, հեռուստատեսության լրատվական թողարկումներում հուլիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում Ծառուկյանի վերաբերյալ տեղեկատվությունը գերազանցել է սահմանված չափը՝ 25 տոկոսը։

Հեռուստատեսության ներկայացուցիչ Բեթղեհեմ Արաբյանի խոսքով, իրենք, ինչպես մյուս լրատվամիջոցները, անդրադարձել են այդ օրերի իրադարձություններին՝ Ծառուկյանի առանձնատան խուզարկությանը, նրա ձերբակալման, կենդանաբանական այգի տեղափոխված նրա կենդանիների, տարբեր ընկերությունների փակման թեմաներին, և դա ասոցացնել Ծառուկյանի հետ, սխալ է։

«Նույնն է, թե ասել, ինչո՞ւ եք մեկ օրվա մեջ լուսաբանում տարբեր նախարարությունների աշխատանքը, քանի որ նույն տրամաբանությամբ լուսաբանել եք հենց վարչապետ Փաշինյանին», - ասաց Արաբյանը։

Կալանավորված Գագիկ Ծառուկյանին իրավապահները մեղադրում են իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք ու դրամական միջոցներ հափշտակելու և փողերի լվացման համար:

Ընտրություններից հետո իրավապահները սկսեցին ստուգումներ անել Ծառուկյանի ընկերություններում, կապարակնքեցին դռները՝ պատճառաբանելով քննչական գործողությունները:

Կառավարությունն արդեն տնօրինում է Ծառուկյանի «Արարատցեմենտն» ու «Արարատ կոնյակի-գինու-օղու» կոմբինատը, կառավարիչներ է նշանակել: Երևանի քաղաքապետն էլ հունիսին միակողմանի դադարեցրել է «Մուլտի Վելնես»-ի հողի վարձակալության պայմանագիրը՝ անունը փոխել «Երևան Վելնես»:

Նախորդ հոդվածը
Կաթողիկոսը՝ դատարանի առաջ
Հաջորդ հոդվածը
Պայթյուն Արմավիրի մարզի բենզալցակայաններից մեկում․ կան վիրավորներ