Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան
Էդգար Ղազարյանի կոչով ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանների հիշատակը

Էդգար Ղազարյանի կոչով ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանների հիշատակը

  • 89

Մեկնարկել է ՀՀ ԱԺ իններորդ գումարման անդրանիկ նստաշրջանի աշխատանքը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում մատնանշեց, որ դեռևս 2021 թվականի անդրանիկ նիստին օրենսդիր մարմնի ավագագույն պատգամավոր Կնյազ Հասանովը, նախքան աշխատանքները սկսելը, առաջարկել էր մեկ րոպե լռությամբ ոգեկոչել հայրենյաց պաշտպանների հիշատակը:
Ղազարյանն առաջարկեց նորընտիր խորհրդարանում ևս մեկ րոպե լռությամբ խոնարհվել Հայաստանի ու Արցախի ազատության, անկախության և պաշտպանության համար մղված բոլոր պատերազմներում ու մարտական գործողություններում անհավասար մարտի բռնված ու նահատակված զինվորականների, սպաների, գեներալների, երկրապահների, կամավորականների և աշխարհազորայինների հիշատակի առջև:
Խորհրդարանականները հոտնկայս և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

Նախորդ հոդվածը
«Քաղաքացիական պայմանագիրը» վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
Հաջորդ հոդվածը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է ԱԺ պատգամավորների