Պեսկովը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ քննարկել բուսասանիտարական վերահսկողության հարցերը ՀՀ Կառավարությունը հրապարակել է 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը ԹՐԻՓՓ-ը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությամբ է հանդես եկել 2 քննիչներին ծեծի ենթարկելու գործով ոստիկանին կալանավորելու վերաբերյալ Զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա ձերբակալված Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրն է
Երևան-Մոսկվա հարաբերությունները անդառնալի կետո՞ւմ են

Երևան-Մոսկվա հարաբերությունները անդառնալի կետո՞ւմ են

  • 164

Եթե իրենք նման որոշում կայացնեն, Հայաստանն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա թե ՀԱՊԿ–ից, թե ԵԱՏՄ–ից

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին Փաշինյան–Պուտին հանդիպմանը ըստ էության վերջնագրեր ներկայացվեցին Հայաստանին՝ կապված թե ԵՄ անդամակցության, թե գազի գնի, թե այլ հարցերի հետ,  նշել է, որ գազի գնի կամ ապրանքների թանկացման շուրջ խոսակցությունները նոր չեն, տարիներ շարունակ եղել են, և եթե իրենք նման որոշում կայացնեն, Հայաստանն էլ իր որոշումը կկայացնի և դուրս կգա թե ՀԱՊԿ–ից, թե ԵԱՏՄ–ից։

«Բայց չեմ կարծում, որ բանը դրան հասնի, որովհետեւ ես գիտեմ նաև, որ դրանից հետո շատ լավ զրույց է տեղի ունեցել երկրների ղեկավարների միջև, շատ արդյունավետ ու աշխատանքյին։ Հույս ունեմ, որ պարոն վարչապետը, որ մասը ճիշտ կգտնի, կպատմի ձեզ, բայց միաժամանակ, այո՛, ընդունում եմ, որ այդ խոսակցությունը այնպես չէ, որ մենք հաճախ ենք դնում որևէ երկու երկրների հանդիպումների բաց մասում, բայց միաժամանակ ՀՀ վարչապետը Հայաստանի կարծիքն ու տեսակետը ներկայացրեց։ Այն բոլոր հրապարակումները, որ համացանցում կան, այն գնահատականը կիսում են, որը ես տալիս եմ։

Դիտարկմանը, որ կարող է Հայաստանի համար գազի գինը բարձրանալ, ԱԺ նախագահն ասաց. «Այդպիսի խոսակցություններ էլի եղել են, եթե կգանք կհասնենք այն կետին, երբ ինչ–որ գործողությունների հետ կապված ինչ–որ բան կտեսնենք, ես կամ կառավարության ներկայացուցիչը կմեկնաբանի։ Մենք ՌԴ–ի դեմ չենք արել, չենք անում ու չենք անելու, բայց մենք միաժամանակ պաշտապնելու ենք ՀՀ շահերը»։

Նախորդ հոդվածը
Երևանն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին
Հաջորդ հոդվածը
Բենզինը կթանկանա