Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին
Բացառված է, որ նման բան ասած լինեի. Փաշինյանը հերքում է ասածը

Բացառված է, որ նման բան ասած լինեի. Փաշինյանը հերքում է ասածը

  • 212

Ձայնդ չբարձրացնե՛ս․ Արցախցի կինը մետրոյում հանդիմանեց վարչապետին

Արցախցի կնոջը ուղիղ եթերում «փախած» անվանած Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ նման բան չի ասել։

«Բացառված է, որ ես այդպիսի բան ասեմ, ես այդպիսի բան չեմ, չէի կարա ասեի, եթե այդպես է ընկալվել, սխալ է ընկալվել, եթե ինչ-որ մի բան ընենց չեմ ասել, ներողություն եմ խնդրում»,– նշել է  Փաշինյանը՝ ի պատասխան Factor TV-ի լրագրողի հարցին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ, Մետրոյում Նիկոլ Փաշինյանը Արցախից տեղահանված կնոջը փախած անվանեց ու սկսեց մատ թափ տալ ու գոռգոռալ։

«Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Ղարաբաղում ապրեք, և 2023 թվականին այդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ սահմանները փակել են, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, և ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեն և ասում էիք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք այստեղ, ասում եք՝ վայ, բա մենք ուզում էինք վերադառնայինք, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ց չեք մնացել։ Այս քարտեզի մասին ըտենց քամահրանքով չխոսաք։ Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,– ասել է Փաշինյանը։

Նախորդ հոդվածը
Ընտրությունը «Փորձանքի, փորձարկման և փորձառության» միջև է
Հաջորդ հոդվածը
ՄԻՊ-ը Փաշինյանին հորդորում է զգայունություն ցուցաբերել