Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան
Նահանջ՝ ընտրություններից առաջ

Նահանջ՝ ընտրություններից առաջ

  • 199

Հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․«Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավը, ըստ էության, հայտնվել է փակուղում:

«Տիրադավ» անվանումը ստացած հոգևորականների խմբից արդեն դուրս են գալիս ազդեցիկ դեմքեր. Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանն, իր կամոք, ազատվել է պաշտոնից և կոչվել հանգստի։ Ավելի վաղ այդ խմբից հեռացել էր նաև Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդը՝ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

Սակայն ես հեռու եմ այն մտքից, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է իր հակաեկեղեցական և հակասահմանադրական քաղաքականությունից։ Ավելի հավանական է մեկ այլ բացատրություն․ իշխանության քաղաքական առաջնահերթությունները պարզապես փոխվել են։ Այս փուլում Փաշինյանը ամբողջությամբ կենտրոնացած է ընտրական քարոզարշավի վրա՝ փորձելով նվազեցնել այն ճակատները, որոնք կարող են խլել նրա քաղաքական և վարչական ռեսուրսները։

Ստեղծված իրավիճակը, սակայն, բացահայտում է ավելի խորքային խնդիր։ Իշխանության ռեսուրսները ակնհայտորեն սահմանափակ են։ Փաշինյանն, ըստ էության, չի կարողանում արդյունավետ կառավարել միաժամանակ մի քանի ծանր քաղաքական գործընթաց՝ եկեղեցու հետ հակամարտություն, արտաքին քաղաքական լարված միջավայր և ընտրական պայքար։

Այս հանգամանքը ինքնին խոսուն քաղաքական ազդակ է։ Երբ իշխանությունը ստիպված է լինում նահանջել իր իսկ բացած քաղաքական ճակատներից մեկում՝ կենտրոնանալու մյուսի վրա, դա արդեն վկայում է նրա սահմանափակ հնարավորությունների մասին։ Այդպիսի իրավիճակում իշխանությունը աստիճանաբար կորցնում է նախաձեռնությունը և անցնում է պաշտպանական մարտավարության։

Նման պայմաններում շատ բան կախված է ընդդիմությունից։ Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան վարել գրագետ, բովանդակային և կազմակերպված քարոզարշավ, ապա իշխանությունը կարող է հայտնվել քաղաքական փակուղում։ Այդ իրավիճակում իշխանությունն այլևս չի թելադրի քաղաքական օրակարգ, այլ ստիպված կլինի արձագանքել իրադարձություններին, ընդդիմության օրակարգերին։

Սկզբունքային հարց է՝ արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա օգտվել ստեղծված հնարավորությունից և իշխանության ռեսուրսային սահմանափակումը վերածել իրական քաղաքական փոփոխության հնարավորության»,-գրել է Սուրենյանցը։

Նախորդ հոդվածը
Նոր Սահմանադրություն՝ առանց Անկախության հռչակագրի
Հաջորդ հոդվածը
ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքները Մերձավոր Արևելքում