ԹՐԻՓՓ-ը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությամբ է հանդես եկել 2 քննիչներին ծեծի ենթարկելու գործով ոստիկանին կալանավորելու վերաբերյալ Զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա ձերբակալված Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրն է Իշխանությունը պատրաստվում է հանձնե՞լ Տիգրանաշենը «Քարե» Չարենց․ մեծ բանաստեղծի կերպարը հայ կերպարվեստում՝ որպես նյութականացված հիշողություն ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվել են. 3 հանձնաժողով դեռ մնում է առանց ղեկավարի Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից՝ 5 շաբաթով անցնում են վեցօրյա ուսուցման
Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

  • 132

Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր  Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, որոշեց երկարաձգել  Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը՝ ևս երկու ամսով։ Հանրային մեղադրողը կալանքը երեք ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել,իսկ  պաշտպանական կողմը միջնորդել էր խափանման միջոց սահմանել տնային կալանքը՝ 20 միլիոն դրամ գրավի համակցությամբ: Հիշեցնենք, Քրեական վարույթը վերաբերում է ենթադրյալ կաշառքին։ Վարդան Ղուկասյանը, ըստ առաջադրված մեղադրանքի,   հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետ՝ Հենրիկ Գասպարյանի հետ, Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000   ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք: Գյումրիի 65-ամյա ընդդիմադիր քաղաքապետը առաջադրված մեղադրանքները չի ընդունում, պնդում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։

 

Նախորդ հոդվածը
Լավ կլինի Քոչարյանը չմասնակցի ընտրություններին
Հաջորդ հոդվածը
4 ոսկի, 8 արծաթ,1 բրոնզ